Պուտինը երկարաձգեց ՌԴ-­ի պատասխան պատժամիջոցները

17:36     24 հունիսի, 2015

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել ՌԴ-­ի պատասխան պատժամիջոցների ժամկետը երկարացնելու մասին՝ սկսած հունիսի 24-­ից, տեղեկացնում Է TACC:

Հիշեցնենք, հունիսի 22­-ին ԵՄ խորհուրդը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, կես տարով երկարացրել Է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը:

ԵՄ ՌԴ­-ի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայի իրադարձությունների և 2014 թվականի օգոստոսի 1-­ին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: 


© armedia.am