Հունաստանի և վարկատուների միջև բանակցությունների հերթական փուլը հունիսի 24-ին ավարտվել է անարդյունք, հաղորդում է BBC-ն:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին չի հաջողվել վարկատուների հետ համաձայնեցնել համաձայնագրի վերջնական տեքստը: Մասնավորապես` Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը պահանջում է կրճատել սոցիալական ծախսերը, այնինչ Հունաստանը նախընտրում է բարձրացնել հարկերը վճարունակ քաղաքացիների համար:
Բանակցությունները կշարունակվեն նաև այսօր: