Ամերիկյան դատարանը պաշտոնապես մահվան դատավճիռ է կայացրել Ջոհար Ցարնաևի գործով, հայտնում է TACC-ը:
Բոսթոնի դատարանի կողմից Ցարնաևը մեղավոր է ճանաչվել 2013-ին Բոսթոնի մարաթոնին ահաբեկչություն իրականացնելու համար: Վճռի ընթերցումից առաջ Ցարնաևը հանդես էր եկել ելույթով. նա ներողություն էր խնդրել տուժածներից և բոլոր նրանցից, ում կյանքը խլել է:
Ցարնաևի դատապաշտպանը պատրաստվում է բողոքարկել մահվան դատավճիռը մինչև օգոստոսի 17-ը՝ նրա համար պահանջելով ցմահ ազատազրկում: