Երբ Բաղրամյան պողոտայում ռուսական НТВ լրատվամիջոցի լրագրողն ուղիղ եթեր էր մտնում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները նրան անմիջապես շրջափակեցին ռուսերեն գրված պաստառներով, գրում է tert.am-ը:
Ցուցարարները պարզել էին «Говорите правду» և նմանաբովանդակ այլ պաստառներ:
Ռուսական լրատվամիջոցները շարժումը ներկայացնում են որպես Արևմուտքի կողմից հովանավորվող և համեմատականներ տանում Մայդանի հետ: