Պաղեստինի Ինքնավարությունը Իսրայելի իշխանությունների դեմ Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացրել` նրանց մեղադրելով 2014-ին Գազայի հատվածում գործած ռազմական հանցագործությունների մեջ, հաղորդում է Euronews-ն:
Օրերս ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, որտեղ պաղեստինյան և իսրայելական իշխանություններին մեղադրում էր Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
Իսրայելական իշխանությունները հերքել են այս մեղադրանքները, իսկ պաղեստինյան իշխանությունների վերոնշյալ քայլն անվանել են սադրանք:
Պաղեստինը Միջազգային քրեական դատարանի անդամ էր դարձել այս տարվա ապրիլին: