«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է իր 3 պահանջները. դրանք են՝
- Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը,
- Վերանայել 2014-ի սակագինը նվազեցման նպատակով,
- Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, որոնք անօրինաբար հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև պատժել նրանց հրաման տվողներին: