Թունիսի Սուս քաղաքի 5-աստղանի «Իմպերիալ» հյուրանոցի մոտ գտնվող ծովափին 2 գրոհային կրակ են բացել հանգստացող զբոսաշրջիկների վրա: 27 մարդ զոհվել է, իսկ մոտ 20-ը՝ տուժել:
Ինչպես հայտնում է The Sun թերթը, հյուրանոցում բրիտանացի զբոսաշրջիկներ կան, ովքեր բարիկադավորվել են իրենց համարներում, երբ լսել են կրակոցներ:
Գրոհայիններից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է փախչել: