Հունիսի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր 29-րդ նստաշրջանի ընթացքում հաստատեց Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը հակիրճ անդրադարձավ Հայաստանում վերջին ամիսների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև՝ ստացված հանձնարարականների համատեքստում կառավարության հետագա ձեռնարկելիք քայլերին:
Հայաստանն, ընդհանուր թվով, ստացել է 189 հանձնարարական, որից 155-ն ընդունվել է, 20-ն ընդունվել է մասամբ, 4-ը չի ընդունվել: