Ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կենտրոնացմամբ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը», հաղորդում է «Ազատությունը»:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում նաև նշեց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Քիչ առաջ ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան և հարակից Ֆրանսիայի հրապարակը և կոչ էին անում վարորդներին դուրս գալ մեքենաներից ու միանալ իրենց, ինչին ի պատասխան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ եթե պողոտան չբացեն, ոստիկանությունը ստիպված կլինի դիմել կտրուկ գործողությունների։
Այս հայտարարությունից րոպեներ անց էլ հենց տեղի ունեցավ կարմիր բերետավորների տեղակայումը Բաղրամյան պողոտայի արգելապատնեշի մոտ: