ԻՊ-ն Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ է պատրաստում. Քեմերոն

19:32     29 հունիսի, 2015

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններն  ահաբեկչություններ են պլանավորում Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, փոխանցում է ТАСС-ը:

«Սիրիայում և Իրաքում կռվող ԻՊ-ի գրոհայինները պատրաստվում են մի շարք սարսափելի ահաբեկչություններ իրականացնել Մեծ Բրիտանիայում»,- ասել է նա։

Քեմերոնն ընդգծել է, որ ծայրահեղականներն իրական վտանգ են ներկայացնում ողջ Արևմուտքի համար:

Հիշեցնենք, հունիսի 26-ին Թունիսի ծովափնյա հանգստավայրում ԻՊ-ի զինյալ ահաբեկիչը տասնյակ զբոսաշրջիկների էր սպանել Թունիսում․ նրանց մեծ մասը բրիտանացի էին: 


© armedia.am