Գերմանիան պատրաստ է վերսկսել բանակցությունները Հունաստանի հետ

22:13     29 հունիսի, 2015

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի հավատում, որ մոտ օրերին կհաջողվի առաջընթաց գրանցել Հունաստանի հետ բանակցություններում, սակայն կողմ է արտահայտվել բանակցային գործընթացը վերամեկնարկելուն՝ Հունաստանը եվրոյի գոտում պահպանելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելուց հետո: Այդ մասին հաղորդում է ՌոսԲալտը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:

Մերկելը քննադատությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հասցեին, որը հրաժարվել է վարկատուների առաջարկից:

«Միասնական Եվրոպան կարող է գոյություն ունենալ միայն այն դեպքում, եթե ընդունակ լինի գնալ փոխզիջումների»,- ասել է Մերկելը:


© armedia.am