Հունաստանի իշխանությունները սպառնացել են ԵՄ դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան՝ եվրագոտուց երկրի դուրս գալն ագելափակելու և բանկային համակարգի անկումը կանխելու համար, գրում է The Telegraph-ը:
«Հունական կառավարությունը կօգտագործի իր բոլոր իրավունքները: Մենք խորհրդակցում ենք Եվրոպական դատարան հայց ներկայացնելու շուրջ, քանի որ ԵՄ պայմանագրերը չեն նախատեսում եվրոյի գոտուց դուրս գալ»,- հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ում արդեն զգուշացրել են երկրի՝ եվրագոտուց դուրս գալու մասին՝ եթե հուլիսի 5-ի հանրաքվեին հույները մերժեն տնտեսական նոր պլանը: