Դեպի Բոլիվիա նախատեսված իր այցելության ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է կոկաինի տերևներ համտեսել, - հայտնում է Բոլիվիայի մշակույթի նախարար Մարկո Մաչիկաոն:
«Հայր Սուրբն ինքն է մեզ այդ մասին խնդրել: Մենք պատրաստվում էինք նրան այլ ազգային յուրահատուկ կերակրատեսակներ տալ փորձելու̦ բայց նա կոկաինի տերևները նախընտրեց», - նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ բոլիվական իշխանությունները մշտապես պայքարում են անօրինական թմրավաճառության դեմ̦ սակայն առաջին տարին չէ, որ նախագահ Էվո Մորալեսը պաշտպանում է հենց այս բուսատեսակը` նշելով, որ այն Անդերի մշակույթի մի մասն է կազմում և չի հանդիսանում թմրանյութ: Մորալեսը նույնիսկ հատուկ տոն է սահմանել կոկաինի տերևները համտեսելու համար: