Թուրքիան պատրաստ է մոտակա ժամանակահատվածում Հունաստանի հետ քննարկելու վերջինիս ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանը ուղղված հնարավոր համատեղ քայլերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, փոխանցում է РИА Новости-ին:
Նա նշել է, որ Անկարան այս հարցի շուրջ Աթենքի հետ քննարկումներ կսկսի Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո: Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան կարող է օգնել Հունաստանին հաղթահարելու ֆինանսական ճգնաժամը՝ նրա հետ էներգետիկայի, զբոսաշրջության և առևտրին ոլորտներում համագործակցության միջոցով: