Բակո Սահակյանը ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

15:57     30 հունիսի, 2015

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:


© armedia.am