Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը Ղազախստանում Պապական նվիրակ Արքեպիսկոպոս Միգել Մաուրի Բուենդիայի հետ: Այն իրականացվել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:
Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարը, որը կանոնավոր կերպով անցկացվում է Աստանայում, փորձ է արել միավորել ոչ միայն հոգևոր առաջնորդներին, այլև քաղաքական առաջնորդներին: Դրանք երկու տարբեր մոտեցումներ են, և ինչպես ասում են՝ մի կողմից պետք է գործը տանք Կեսարին, մյուս կողմից՝ պետք է տանք Աստծուն: Քաղաքական գործիչներն իրենց հերթին, կրոնական գործիչներն իրենց հերթին կարող են կոչ անել իրենց քաղաքացիներին ու հետևորդներին՝ աշխատել միասին խաղաղության, համաձայնության, հանդուրժողականության համար: Կարծում եմ, որ այս համագումարը կարող է օգնել աշխարհը դարձնել ավելի լավ, մանավանդ այնպիսի հանգամանքներում, երբ որոշ ուժեր օգտագործում են կրոնը այլ նպատակների համար: