ԵՄ-ն երկարաձգել է Իրանի հանդեպ պատժամիջոցների կասեցումը մինչև հուլիսի 7-ը: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ԵՄ Խորհրդի հայտարարությանը:
«Իրանի միջուկային հարցի շուրջ երևակատև լուծման հասնելուն ուղղված բանակցությունների համար ավելի շատ ժամանակ տալու նպատակով Խորհուրդը եկարաձգել է ԵՄ սահմանափակումների կասեցումը մինչ 2015թ. հուլիսի 7-ը»,- ասված է հայտարարության մեջ:
Նոյեմբերին այդ որոշման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2015թ. հունիսի 30-ը:
Այժմ Վիեննայում ընթանում է «վեցյակի» և Իրանի բանակցությունների հերթական փուլը: