Այն բանից հետո, երբ Ուկրաինային և Ռուսաստանին չհաջողվեց համաձայնության գալ հաջորդ երեքից վեց ամիսներին գազի մատակարարումների հետ կապված, Ուկրաինան որոշեց դադարեցնել գազի գնումը Ռուսաստանից:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Ուկրաինայի այս քայլը որակել է որպես «դժբախտ որոշում»:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի էներգետիկայի պետական ընկերությունից`"Нефтогаз"-ից հայտարարել են, որ իրենք կշարունակեն ռուսական գազի հասցնել Եվրոպայի սպառողներին:
Մոտ մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է, որ ռուսական գազի մատակարարումն Ուկրաինա դադարեցվում է: