ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ժամանել է Թեհրան՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ բանակցելու համար, տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կառույցում իր բարձրաստիճան աղբյուրը:
Ակնկալվում է, որ Հասան Ռուհանիի և Յուկիա Ամանոյի հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի: Ավելի վաղ ԱԷՄԳ-ն Իրանին քանիցս կոչ է արել ավելի ակտիվ համագործակցել իր հետ: