Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը կրում են բացառապես տնտեսական բնույթ, սակայն դրանք փորձում են քաղաքականացնել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ին։
«Չափազանց շատ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը՝ ազգային օրակարգը ձևավորելու հարցում, այդ թվում՝ այսպես կոչված՝ խաղաղ ցույցերի պրիզմայով, որոնք ավելի ու ավելի են դառնում վարքագծի նորմ: Դուք գիտեք՝ ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայում Մայդանը, ներկայիս իրադարձությունները Հայաստանում… Կա նաև գայթակղություն դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները սրելու համար, չնայած այդ իրադարձությունների արմատները խիստ տնտեսական են: Ոմանց, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի հեռուն գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է Լավրովը BRICS-ի երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։