Հունաստանը չի կարող վերադառնալ դրահմաներ տպելուն, քանի որ երկրում այլևս չկան համապատասխան տպող հաստոցներ, հայտարարել Է երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, փոխանցում է BBC-ն:
Ինչպես պարզաբանել Է պաշտոնյան, 2000 թվականին, երբ Հունաստանը մտավ եվրոգոտի, երկրի իշխանություններն ազատվել են դրահմաներ տպող հաստոցներից, քանի որ համոզված Էին, որ երկրում միշտ շրջանառության մեջ կլինի եվրոպական միասնական արժույթը: «Մենք ոչնչացրել ենք բոլոր հաստոցները. այժմ մեզ մոտ դրանք չկան», ասել Է Վարուֆակիսը՝ Ավստրալիայի ABC ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Նախկին ազգային արժույթին Հունաստանի վերադարձը հնարավոր Է եվրոգոտուց դուրս գալու դեպքում: