Պաղեստինը մտադիր է առաջիկա երկու ամսվա ընթացքում դեսպանատուն բացել Վատիկանում, հայտարարել է Պաղեստինի արտգործնախարարը, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք Վատիկանի հետ պատմական համաձայնագիր ենք ստորագրել, որը որոշում է Կաթոլիկ եկեղեցու և պաղեստինյան պետության միջև հարաբերությունները: Այդ համաձայնագրում փաստացիորեն ճանաչում է առկա: Մենք, հնարավոր է, մեկ-երկու ամսից Վատիկանում մեր դեսպանությունը բացենք»,- ասել է արտգործնախարար Ռիյադ Ալ-Մալիքին։