Վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով Թունիսի հյուրանոցներն ու լողափերն այսուհետ կհսկի զինված զբոսաշրջային ոստիկանությունը, հաղորդում է tert.am-ը:
«Գոյություն ունի, այսպես կոչված, զբոսաշրջային ոստիկանություն, որին հանձնարարված է պահպանել հյուրանոցներում և ծովափերին անվտանգությունը: Մինչ այս այդ ոստիկանները զինված չեն եղել: Մենք չենք բախվել նման ահաբեկչությունների, որոնք տեղի ունեցան այժմ, այդ պատճառով էլ որոշում է կայացվել զենք տալ այդ ոստիկաններին, ովքեր կտեղակայվեն հյուրանոցների ներսում և ծովափերին, ինչպես նաև հյուրանոցը շրջապատող վայրերում»,-հայտարարել է Ռուսաստանում Թունիսի դեսպան Ալի Գուտալին:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մի ուսանող «Imperial» հյուրանոցի մոտ 40 մարդու էր սպանել: