Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը Իրանի Միջկրոնական երկխոսության կենտրոնի գլխավոր տնօրեն Դր. Ալի Մուհամմեդ Հելմիի հետ: Այն իրականացվել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:
- Կարո՞ղ են, արդյոք, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի նման համագումարները նպաստել կրոնական հակամարտությունների կարգավորմանը:
- Նման համագումարները կարող է օգնել առաջնորդներին, գիտնականներին միասին հավաքվել և քննարկել այն հարցերը, որոնք շատ կարևոր են և շատ ավելի հրատապ, քան առաջ: Սա նաև անհրաժեշտ երկխոսություն է կրոնական առաջնորդների միջև: Շատ կարևոր է, որ կրոնական առաջնորդները և գիտնականները երես առ երես խոսեն աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին, մանավանդ՝ Մերձավոր Արևելքում: Ցավոք, բռնությունը, կրոնական ծայրահեղականությունը օրեցօր աճում են: Կարծում եմ, որ կրոնական գործիչները և քաղաքական գործիչները պետք է համագործակցեն՝ աշխարհին խաղաղություն ու արդարություն բերելու համար լուծում գտնելու նպատակով: Հուսով եմ, որ այս համագումարը կօգնի, որ մենք միավորվենք: Այս համագումարի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ղազախստանի նախագահին և ժողովրդին: Մենք՝ իրանցիներս, եկել ենք այստեղ միջկրոնական երկխոսության մեջ մասնակցություն բերելու համար և վերջին 12 տարին ակտիվորեն համագործակցում ենք համագումարի Քարտուղարության հետ:
Նշեմ, որ այս՝ 5-րդ համագումարը բավականին հաջող անցավ, սակայն երկխոսությունը խոսակցության շատ նուրբ ձև է, նրա մասնակիցները պետք է սեփական կարծիքը փոխելու պատրաստ լինեն: Դա ժամանակ կպահանջի: Եթե բոլոր երկրները ներկա խնդիրներին ուշադրություն դարձնեն և այս հարցում ինչ-որ բան անեն, համոզված եմ, մենք ավելի շատ պտուղ ու արդյունք կստանանք աշխարհին ու մարդկանց խաղաղություն բերելու հարցում: