Պուտին. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառողները հրահրեցին ուկրաինական ճգնաժամը

19:29     4 հուլիսի, 2015

Երեկ երեկոյան Մոսկվայում` Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն երկրները, որոնք կիրառում են ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հրահրել են ուկրաինական ճգնաժամը:

Նա նաև նշել է, որ «Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չհասան իրենց նպատակին»:

«Պատժամիջոցների գլխավոր նպատակը ռուսաստանյան հանրության պառակտումն էր: Դա, սակայն, տեղի չունեցավ»,- ասել է Պուտինը՝ հավելելով.- «Մենք իրականացնում ենք անկախ ներքին և արտաքին քաղաքականություն: Մենք վաճառքի չենք դնում մեր ինքնիշխանությունը: Շատերին դա դուր չի գալիս, բայց այլ կերպ լինել չէր էլ կարող»: 


© armedia.am