Հունաստանում այսօր լռության օր էր` վաղը` հուլիսի 5-ին երկրում կայանալիք հանրաքվեի նախաշեմին:
Նախօրեին Աթենքի կենտրոնում տեղի ունեցավ երկու մեծամասշտաբ ցույց. առաջինն անցկացնում էին նրանք, ովքեր պատրաստվում էին հանրաքվեի ժամանակ վարկատուների առաջարկին «ոչ» ասել, իսկ երկրորդը` «այո»-ի կողմնակիցները:
«Ոչ»-ի կողմնակիցների առջև ելույթ ունեցավ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Նրա խոսքերով, հանրաքվեի հարցը լինելու է վարկատուների կողմից առաջարկվող խիստ խնայողության միջոցներին կողմ կամ դեմ լինելը. այն կապված չէ եվրագոտու անդամակցության հետ: Նա նշեց, որ նրանք, ովքեր փորձում են հանրաքվեն ներկայացնել այլ լույսի ներքո, փորձում են մոլորեցնել հույն ժողովրդին: