Թեհրանի դեմ բոլոր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները կհանվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրման օրը: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը` վկայակոչելով Իրանի ԱԳՆ փոխնախարար Աբաս Արախչիին:
«Համաձայնագրի օրը ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները կհանվեն, որպեսզի կատարվեն պարտականությունները»,- ասել է Արախչին: