Կիրակի օրը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին միավորվել Ռումինիայի հետ։
Ցույցը կազմակերպել էր Actiunea 2012 հասարակական պլատֆորմն ու Ազգային միասնության բլոկը, որոնք հանդես են գալիս ի օգուտ հարևան երկրի հետ միավորման։
Կազմակերպիչները հայտարարել են, մասնակիցների թիվը գերազանցել է 30 հազարը, մինչդեռ ոստիկանությունը հայտարարում է 5 հազար ցուցարարների մասին։