Իրանի հետ այս շաբաթ հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի՝ վերջինիս միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին, հաղորդում է BBC-ն։
Այս մասին Քերին հայտարարել է Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ անցկացվում են Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները։
Միաժամանակ, Պետքարտուղարը նշել է, որ մինչ այժմ չի հաջողվել հասնել այն փուլին, որը ցանկալի կլիներ։
Հիշեցնենք, որ համաձայնության ձեռքբերման վերջնաժամկետը հունիսի 30-նն էր, սակայն այն ևս մեկ շաբաթով երկարացվել է մինչև հուլիսի 7-ը։ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կարգավորումը երբեք ավելի մոտ չի եղել։