Համացանցում հայտնի դարձած լաց լինող հույն պապիկը՝ 77-ամյա Ջիորջոս Չաձիֆոտիադիսը, ով չէր կարողանում ստանալ իր 120 եվրո թոշակը Սալոնիկի ոչ մի բանկից, շարժել է շատերի սրտերը: Սակայն թոշակառուի արտասվալից նկարը հատկապես հուզել է Սիդնեյում բնակվող արմատներով հույն Ջեյմս Կուֆուսին, ով պարզել է, որ Չաձիֆոտիադիսն իր հոր դասընկերն է եղել, հայտնում է Daily Mail Australia–ն:
«Նրանք ժամանակին միասին են սովորել հունական գյուղակում: Մայրս մինչև հիմա էլ այնտեղ է ապրում: Նա ինձ պատմեց այս ամենը, և ես որոշեցի անմիջապես մեկնել», - պատմել է Կուֆուսը, ավելացնելով, որ չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է սովամահ լինում տարիների ծանր աշխատանք տարած մեծ պապիկը, ում առջև բանկերը փակում են իրենց դռները:
«Ես նրան միանգամից 12 ամսվա իր թոշակը կվճարեմ: Միայն թե օգնեք արագ գտնեմ այս մարդուն», - դիմել է իր ֆեյսբուքյան ընկերներին Ջեյմս Կուֆուսը՝ տեղադրելով վերջին օրերին հունական ճգնաժամի խորհրդանիշ դարձաձ Չաձիֆոտիադիսի լացակումած նկարը: