Իրանի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադիր գեներալ Ահմեդ Ռազան հայտարարել է, որ անկախ նրանից կհաջողվի հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության, թե ոչ՝ Իրանը և ԱՄՆ-ն երբեք չեն լինի ընկերներ, հայտնում է Sputnik News-ը:
«ԱՄՆ-ի հետ հնարավոր է հասնել որոշակի համաձայնության 5+1 ձևաչափի շրջանակներում, բայց մենք չպետք է լավ տրամադրվեն թշնամու հանդեպ» ,- նշել է գեներալը:
«Մեր թշնամությունը նրանց հետ սկզբունքների շուրջ է և խորը արմատներ ունի: Պատճառն այն է, որ մենք կողմ ենք ճշմարտությանը և ազգերի անկախությանը, իսկ նրանք ձգտում են ազգերին շահագործել և նրանց դնել շղթաների մեջ» ,- հավելել է իրանցի պաշտոնյան: