Թունիսի իշխանությունները որոշել են Լիբիայի հետ սահմանին պատ կառուցել «Իսլամական պետությունից» պաշտպանվելու համար, Tert.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թունիսի վարչապետ Հաբիբ Էսիդը։
«Մենք սկսել ենք պատ կառուցել Լիբիայի հետ սահմանի ողջ երկայնքով։ Երկարությունը կկազմի 168 կմ, իսկ շինարարությունը կավարտվի 2015-ի վերջին»,- նշել է վարչապետը։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսում 5-աստղանի հյուրանոցի տարածքում ահաբեկչություն է իրականացվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Ահաբեկչությանը զոհ է գնացել 39 մարդ։