Եվրագոտու երկրների ղեկավարաները երեքշաբթի օրը տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ վերջնաժամկետ են սահմանել հունական խնդրի լուծման համար: Խնդիրը պետք է լուծվի մինչև շաբաթվա վերջ:
Կիրակի օրը՝ հուլիսի 12-ին, նշանակվել է ԵՄ ղեկավարների նոր գագաթաժողով: Մինչ այդ՝ հուլիսի 9-ից ոչ ուշ, Հունաստանը պետք է ներկայացնի իր առաջարկները:
Այդ մասին, ինչպես հաղորդում է, РБК-ն, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Դառն իրականությունն այն է, որ մենք ընդամենը հինգ օր ունենք համաձայնության գալու համար: Մինչ այժմ ես խուսափում էի ժամկետների մասին խոսելուց: Բայց այսօր պետք է հստակ ասեմ, որ վերջնաժամկետը սպառվում է այս շաբաթ»,- ասել է Տուսկը:
Նա նաև նշել է, որ ճգնաժամի համար պատասխանատու են բոլոր կողմերը: