Հունաստանը նոր վարկ է խնդրել

15:01     8 հուլիսի, 2015

Հունաստանը պաշտոնական հայց է ուղարկել Եվրոպական կայունության մեխանիզմից (ESM) նոր վարկ ստանալու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:

Այժմ եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները պետք է քննարկեն Հունաստանի հայցը, որը պաշտոնապես ուղղված է Եվրոխմբի ղեկավարին։

Գումարը, որը խնդրել է Հունաստանը, հայտնի չէ: 


© armedia.am