Իրանը համարում է, որ «վեցյակի» հետ իր պայմանագիրը պետք է ստորագրվի բոլոր ԱԳՆ ղեկավարների, այդ թվում՝ Սերգեյ Լավրովի ներկայությամբ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասել է Իրանի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
«Մեզ համար ճիշտ կլիներ, որ պարոն Լավրովն այստեղ լիներ պայմանագրի ստորագրման ժամանակ։ Կարծում եմ, իր համար կարևոր է այստեղ լինել, երբ կնքվի գործարքը, եթե այն կայանա»,- ասել է պաշտոնյան։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այժմ գտնվում է Ուֆայում, որտեղ անցկացվում են ԲՐԻԿՍ-ի և Շանհայան կազմակերպության գագաթաժողովները։ Միջոցառումները կավարտվեն հուլիսի 10-ին։
Ակնկալվում է, որ պայմանագիրը կարող է կնքվել այսօր երեկոյան։