ԱՄՆ-ն և ԱՄՀ-ն կոչ են անում ներել Հունաստանի պարտքերի մի մասը

11:48     9 հուլիսի, 2015

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստին Լագարդը և ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն կոչ են արել ներել Հունաստանի արտաքին պարտքի մի մասը, հաղորդում է ՌոսԲալտ-ը:

«Հունաստանը խոր ճգնաժամ է ապրում, դրա կարգավորման համար հարկավոր են լուրջ և արագ քայլեր»,- ասել է Լագարդը: Այդ քայլերի թվին է նա դասում երկրում բարեփոխումներն ու արտաքին պարտքի ռեստրուկտուրիզացիան:

ԱՄՆ նախարար Լյուն, իր հերթին, հայտարարել է, որ մոտ օրերը ցույց կտան, թե որքանով ԵՄ-ն և Հունաստանը կկարողանան այնպիսի քայլերի դիմել, որոնք կօգնեն Եվրոպային վերակազմակերպել վարկն ու այն ավելի կայուն դարձնել:

Հիշեցնենք, որ մինչև շաբաթվա վերջ վերջնաժամկետ է սահմանվել ԵՄ-ի և Հունաստանի միջև պայմանագրի կնքման համար: 


© armedia.am