Ավստրիան վավերացրել է Վրաստանի Ասոցացման համաձայնագիրը

12:18     9 հուլիսի, 2015

Ավստրիայի խորհրդարանը հուլիսի 8-ին վավերացրել է Վրաստանի հետ ԵՄ-ի կնքած Ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է apsny.ge-ն:

Մինչև այդ համաձայնագիրը հունիսի 30-ին հաստատվել էր նաև Ավստրիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության հանձնաժողովի կողմից:

Այս պահի դրությամբ Վրաստանի Ասոցացման համաձայնագիրը վավերացվել է ԵՄ անդամ 23 երկրների խորհրդարանների կողմից:   


© armedia.am