Ավստրիայի խորհրդարանը հուլիսի 8-ին վավերացրել է Վրաստանի հետ ԵՄ-ի կնքած Ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է apsny.ge-ն:
Մինչև այդ համաձայնագիրը հունիսի 30-ին հաստատվել էր նաև Ավստրիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության հանձնաժողովի կողմից:
Այս պահի դրությամբ Վրաստանի Ասոցացման համաձայնագիրը վավերացվել է ԵՄ անդամ 23 երկրների խորհրդարանների կողմից: