Ուկրաինայի Սահմանադրության նորացված տարբերակում արգելք կմտցվի պետական ԶԼՄ-ների գոյության նկատմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը:
«Նրանք անելու բան չունեն ԶԼՄ-ների հետ»,-ասել է Գրոյսմանը:
Նա հավելել է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնող օրինագծի առաջին լսումները տեղի կունենան օգոստոսին: Սահմանադրական փոփոխությունները բավական երկար գործընթաց են ենթադրում, և խոսնակը նախատեսում է առաջարկել խորհրդարանականներին աշխատել առանց ամառային արձակուրդի: