Հունաստանի կառավարությունը միջազգային վարկատուներին բարեփոխումների նոր ծրագիր է ներկայացրել։ ԵՄ պաշտոնյաները ստացել են Աթենքի առաջարկը՝ իրենց կողմից սահմանված վերջնաժամկետից երկու ժամ առաջ, հաղորդումէ է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վարչապետ Ցիպրասը համաձայնել է հարկերի բարձրացմանը և թոշակային համակարգի բարեփոխումներին՝ ըստ վարկատուների պահանջի։ Միաժամանակ, նա առաջարկել է անցկացնել բյուջետային ծախսերի կրճատում 12 մլրդ եվրոյով։
Դրա դիմաց Հունաստանը ձգտում է ստանալ երրորդ վարկը։
Փաստաթուղթը կքննարկվի շաբաթ օրը կայանալիք եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպմանը, իսկ կիրակի՝ ԵՄ գագաթաժողովին։