Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները փակուղի են մտել պատժամիջոցների վերացման դրույթի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով իրանական Fars գործակալությանը:
Իրանի պետական հեռուստատեսությունն, իր հերթին, հաստատել է տեղեկատվությունը, որ արևմտյան կողմերը կոշտացրել են իրենց դիրքորոշումը և մերժել Տեհրանի՝ միջուկային էներգետիկայի զարգացման հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը:
Ըստ միջնորդների հայտարարության, եթե մոտակա ժամերի ընթացքում չհաջողվի համաձայնության գալ, գործարքը կձախողվի: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում արագացնել բանակցությունները՝ ի վնաս պայմանագրի որակի: