Հունաստանի կառավարության ծրագիրը վստահության արժանի է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է Ռոսբալտը:
«Դա լուրջ և վստահության արժանի ծրագիր է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ցիպրասը ներկայացրել է Հունաստանի առաջարկը երեկ կեսգիշերին: Նա հայտարարել է, որ իր նպատակն է համաձայնության գալ վարկատուների հետ առավելագույն ձեռնտու պայմաններով, ոչ թե դուրս բերել երկիրը եվրոյի գոտուց: