Ուկրաինան կարող է Մերձդնեստրի հետ սահմանին պատ կառուցել։ Այդ մասին հայտնում է ՌոսԲալտը։
Ուկրաինայի սահմանային ծառայության ղեկավար Վիկտոր Նազարենկոն հայտնել է, որ Ուկրաինան կարող է ամրացնել ուկրաինա-մոլդովական սահմանը, մասնավորապես Մեձդնեստրի հատվածը՝ պատ կառուցելով, ինչպես կառուցում է Ռուսաստանի հետ սահմանին։
Կիևը դեռևս սեպտեմբերից ամրացնում է իր սահմանի այդ հատվածը։ Սահմանի երկայնքով 53 կմ- անոց խրամատ է փորվել՝ սահմանի անօրինական հատումները կանխելու համար։