Որոշ հունական թերթեր կրճատել են իրենց էջաքանակը՝ թերթի թղթի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Tert.am-ը:
Նման խնդիր է առաջացել երկրում բանկերի աշխատանքի դադարեցման պատճառով. թերթերը չեն կարողանում դրանց միջոցով վճարել մատակարարումների համար:
«Մեր մատակարարը չի կարող մեզ համար թուղթ ներմուծել, քանի որ մնացել է մաքսայինում: Նա չի կարող վճարել արտասահմանյան ընկերությունների ծառայությունների համար, քանի որ բանկերի միջոցով դրամական փոխանցումներն արգելափակված են»,- նշել է մասնավորապես «Էմպրոս» թերթը:
Իսկ «Տա Նեա» մեկ այլ հայտնի օրաթերթը հայտարարել է. «Թերթի համարում, որը դուք բռնում եք ձեր ձեռքերում, միայն 32 էջ է: Դա կապված է նրա հետ, որ մենք պետք է տնտեսենք թուղթը. պաշարները սպառվում են: Մի քանի օրից անհնարին կլինի անցկացնել թղթերի բեռը մաքսայինով»: