Հունաստանի խորհրդարանը լիազորություն է տվել երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին և նրա պատվիրակությանը միջազգաային վարկատուների հետ համաձայնագիր ստորագրելու համար։ Պայմանագիրը պետք է հիմնվի այն պայմանների վրա, որոնք ներկայացված են Հունաստանի կառավարության առաջարկում, հաղորդում է «Газета.Ру»-ն՝հղում կատարելով Reuters գործակալությանը։
Լիազորությունը տրամադրելու մասին որոշումը կայացվել է արտահերթ լիագումար նստաշրջանի ժամանակ։
Քննարկման ընթացքում դիտարկվել են պատվիրակության լիազորությունները, վերջնական համաձայնագիրը նույնպես պետք է վավերացվի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ ըստ ԵՄ բարձրաստճիան պաշտոնյաների, Հունաստանի հետ համաձայնության գալու համար վերջնաժամկետ է սահմանվել մինչև այս շաբաթվա վերջ։