Եմենում ուրբաթ կեսգիշերից մի րոպե առաջ ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի կառավարությանը հավատարիմ ուժերի և շիա հութիների միջև հրադադարի հաստատման մասին համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսի 9-ին ՄԱԿ-ի միջնորդությամբ։
Այն պետք է շարունակվի մի ամիս՝ մահմեդականների համար սուրբ տոն Ռամադանի ընթացքում։
Եթե հրադադարը պահպանվի, ՄԱԿ-ը հումանիտար օգնություն կկարողանա տրամադրել երկրի բնակչությանը։
Նախորդ անգամ հրադադարը գործել է մայիսի 12-ից 17-ը։ Այն բազմիցս խախտվել է հակամարտւթյան բոլոր մասնակիցների կողմից։