ԱՄՆ-ը և ԵՄ-ն որոշում են ընդունել մինչև հուլիսի 13-ն Իրանի հանդեպ պատժամիջոցների կասեցումը երկարացնելու վարաբերյալ, ինչը հնարավորություն կտա մինչ այդ շարունակել բանակցությունները։
«Բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ հատկացնելու համար մենք կատարում ենք անհրաժեշտ տեխնիկական քայլերը՝ պահպանելու համար Իրանի հանդեպ համատեղ Գործողությունների ծրագրով համաձայնեցված միջոցները»,- ասել է ԱՄՆ պետ․ դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՄ-ն, իր հերթին, հայտարարել է պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու մասին։
Փաստացի Իրանի հետ բանակցությունների ավարտի վերջնաժամկետը երկարացվել է մինչև հուլիսի 13-ը։ Սակայն, «վեցյակի» անդամները հույս են հայտնել, որ բանակցությունները կհաջողվի ավարտին հասցնել սահմանված ժամկետից շուտ։