Ստամբուլում ենթադրաբար Էբոլա վիրուսով վարակված աֆրիկացի է հոսպիտալացվել, - հայտնում է Tert.am-ը:
Վարակակիրը 15-ամյա ֆուտբոլիստ է, ով հոսպիտալացվել է օդանավակայանից՝ բարձր ջերմության պատճառով:
Ստամբուլի այն հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել է հիվանդը, փակվել է այլ հիվանդների համար: Հիվանդանոցի այցելուներին ուղարկել են այլ հիվանդանոցներ:
Էբոլան մահացու հիվանդություն է, որը կարող է տարածվել արյան կամ հիվանդ մարդու հետ շփման միջոցով: