Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է երկրի ֆեդերալիզացիայի հարցը հանրաքվեի դնել, միևնույն է, ժողովուրդը դեմ է քվեարկելու։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստ-ին, այդ մասին նա ասել է «1+1» հեռուստաալիքի եթերում։
Ըստ Պորոշենկոյի, ֆեդերալիզացիան Ուկրաինային փորձում է պարտադրել Մոսկվան։ «Ուկրաինան նման բան թույլ չի տա, և եթե հարկավոր է, ես այդ հարցը հանրաքվեի կդնեմ, եթե հարկավոր է, ես ժողովրդի աջակցությունը կստանամ, և ժողովուրդն այսօր պատրաստ է որոշիչ քայլերի հանուն Ուկրաինայում խախաղության»,- ասել է Պորոշենկոն։