Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթաժողովի ժամանակ ներկայացրել են նոր փոխզիջումային համաձայնագիր` Հունաստանի տնտեսական ճգնաժամի հարցով, հայտնում է Sputnik News-ը:
Ինչպես նախկինում հաղորդում էին, ԵՄ առաջնորդները քառակողմ ձևաչափով քննարկում են Հունաստանին հնարավոր նոր ֆինանսական օգնություն տրամադրելու պայմանները:
Ներկայումս եվրագոտու առաջնորդները քննարկում են Եվրախմբի առաջարկները` Հունաստանի ճգնաժամի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Տուսկի մամուլի քարտուղարը, այսօր նույնպես բանակցությունները կշարունակվեն` քննարկելու փոխզիջումային համաձայնագիրը: